Երեկ՝ նոյեմբերի 5-ին, դանակահարության հետքերով 4 դիակ է հայտնաբերվել Մոսկվայի Նագատինսկի փողոցի բնակարաններից մեկում: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, ընտանիքի սպանված անդամներից երկուսն աշխատում էին Բոտկինյան հիվանդանոցում:
Զոհվածներից 52-ամյա կինը Բոտկինի անվան հիվանդանոցի հաշվապահն էր, իսկ նրա 28-ամյա որդին բուժեղբայր էր աշխատում նույն հիվանդանոցում: Բացի այդ՝ բնակարանում հայտնաբերվել են կնոջ 50-ամյա ամուսնու և 76-ամյա թոշակառու կնոջ դիակները: