Ռուսն ավելի շատ թուրքի կողքին է եղել. Արագած Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ն դեկտեմբերի 4-ին 103՝ կողմ, 7՝ դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, մինչ պայամանագրի վավերացումը խոսելով ԵՏՄ-ի դրական կողմերից, ասել էր. «Լավ չի՞ ռուսների հետ. որ իրար հետ չլինեինք, մեզ ուտելու էին: Եթե ռուսը չլիներ, Ղարաբաղը ո՞նց էինք պահելու, մեր բանակը ռուսի օգնությամբ պահվեց»:

Ղարաբաղյան ազատամարտի վետերանների միության Թալինի կառույցի ղեկավար Արագած Մկրտչյանը (Բոնդո) Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական պետականությունն ու Ղարաբաղի ազատագրումը միայն ու միայն մեր խիզախության արդյունքն էր, և ռուսների դերակատարությունն այդ հարցում իսպառ բացակայում է:

«Ռուսն ընդհանրապես չի էլ օգնել, էտ ես  հաստատ գիտեմ: Ռուսը կյանքում չի օգնել: Կռվի սկզբից մինչև վերջ ես ռազմաճակատում եմ եղել և այնտեղ ռուս չեմ տեսել: Ավելին, կարող եմ հակառակն ասել՝ կռվի ժամանակ ռուսն ավելի շատ թուրքի կողքին էր»,- նշեց Մկրտչյանը:

Վերջինս, անդրադառնալով Մհեր Սեդրակյանի վերոբերյալ դիտարկամանը, հավելեց. «Մենք ուրիշների լծի տակ չենք եղել, մենք պարզապես իրենց հետ համագործակցել ենք և շարունակում ենք համագործակցել»:




Լրահոս