Առնոլդ Շվարցենեգերը հաճախ է լուսանկարներ և տեսահոլովակներ տեղադրում սոցցանցերում: Հինգշաբթի նա կրկին ուրախացրել է իր երկրպագուներին նոր ծիծաղաշարժ տեսանյութով:
Դերասանն Instagram-ի իր էջում տեղադրել է մի տեսահոլովակ, որում ինքն առավոտյան սուրճը խմելիս գդալի օգնությամբ կատարում է «Տերմինատորի» երաժշտությունը: Ձայնը դուրս է գալիս նրա առջև դրված պլաստիկ տարրայից սեղանին և բաժակին հարվածելիս:
«Որևե մեկն իմ չափ սպասե՞լ էր «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմի թրեյլերին, որը կցուցադրվի 3 ժամ անց»,-գրել է Շվարցենեգերը: