Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով շփման գծում վերջին միջադեպերի մասին, ասել է, որ չի բացառում, թե ադրբեջանի կողմից ռազմական դիվերսիայի առնչությամբ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Արդյոք որևէ արդյունք կտա Եվրադատարան դիմելը` սանձազերծելու Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները: Հարցի շուրջ Armlur.am-ը զրուցեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ:” Կտա միանշանակ ցանկալի արդյունքը: Եթե մենք կարողանանք Եվրոպական կառույցների հետ մեր համագործակցությունը ճիշտ կառուցենք, շատ լավ կլինի”,-ասաց նա: Հարցին ի վերջո այս կերպ կկարողանան զսպել Ադրբեջանի ագրեսիան, նախկին փոխնախախարը ընդգծեց, որ չի կարծում, որ Ադրբեջանն այս ամենով շատ արագ կգիտակցի, որ չի կարելի նման բան անել, բայց պետք է օգտագործել այս հնարավորությունը և օգտվել այն իրավունքից, որ տարածաշրջանում խաղաղությանը խաթարող ցանկացած գործողություն պետք է ներկայացվի միջազգային հանրությանը: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նույնպես դրական քայլ համարեց զինդատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը և ընդգծեց, որ այս հարցում պետք է օգտագործել բոլոր լծակները :”Ադրբեջանը էն չի, որ ոչ մեկին չի հնազանդվում, կհնազանդվի,- ասաց նա:
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ ՏԱԼԸ ՃԻՇՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ