Զանգվածային ծեծկռտուք ԱՄՆ-ում՝ հայկական հասրանիքի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոս Անջելեսի Վան Նիս թաղամասում հարսանեկան բանկետի ժամանակ ձերբակալվել է հյուրերից մեկը՝ Կարպիս Թերմանձյանը,- հայտնում է Glendale News-Press -ը:
 Թերմանձյանին ծեծի եւ վանդալիզմի մեղադրանքներ են ներկայացվել:
Ծեծկռտուքին ավելի քան 100 մարդ է մասնակցել հայկական համարվող Dream Palace հարսանյաց սրահում: 36-ամյա Թերմանձյանին ձերբակալել են ոստիկաններից մեկի վրա թքելու, նրա մեքենային ոտքով հարվածելու, եւս երկուսին հրմշտելու համար: Նրան ազատ են արձակել գրավի դիմաց: Եվս մեկը՝ 22-ամյա Սպարտակ Կարապետյանը, ում ձերբակալել էին հասարարական վայրում հարբած վիճակում հայտնվելու համար, ազատ է արձակվել: Հենց նա է սկսած եղել կռիվը, սակայն մանրամասները անհայտ են մնում, քանի որ հարսանքավորները հրաժարվել են ոստիկաններին մանրամասներ պատմել: Նրանք հրաժարվել են նաև բուժօգնությունից և մեղադրանքներ ներկայացնելուց: Ոստիկանները չեն կարողացել կապվել նաև հարսանյաց սրահի ղեկավարության հետ:
 Արյունոտ վերնաշապիկով մի 27-ամյա հայ երիտասարդ, ոստիկանների հարցապնդմանն ի պատասխան, ասել է, թե գլուխն աթոռին է հարվածել: Նա միակ արնաթաթախ հարսանքավորը չի եղել:Ըստ ականատեսների՝ կռվի բռնված մարդիկ նաեւ դանակներ են բանեցրել: Աղբյուրը՝ tert.am :




Լրահոս