Ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կոչ է անում ազատամարտիկների դեմ ոտնձգություններ կատարողներին զերծ մնալ նմանատիպ քայլերից: Պատգամավորը դա համարում է դավաճանություն ազգի, երկրի և ծնողի նկատմամբ:
«Մենք չենք ուզում Հայաստանը Կիև դառնա: Էս տղեքի շնորհիվ է, որ նրանք էսօր աշխատում ու լափում են էս իշխանությունների կերամանից, պատվեր են կատարում էն էլ ո՞ւմ նկատմամբ, էս սրբության»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:
Դիտարկմանը, թե ծեծողները հայտարարում են, որ իրենց նախագահին են ուզում պաշտպանել՝ միաժամանակ գիտակցելով, որ ազատամարտիկները այդ մասին կբարձրաձայնեն, և հարցին՝արդյոք չի՞ կարծում, որ դա միտում է իշխանությունների և ազատամարտիկների միջև լարվածություն առաջացնելու համար, Ռուստամ Գասպարյանը չբացառեց և նշեց, որ հարցին կպատասխանի մյուսների հետ խոսելուց և քննարկելուց հետո:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում