«Ամբողջ աշխարհում կանաչ տարածքների, թթվածնի արտադրության նվազում է նկատվում»:
Դժվար է ասել՝ ՀՀ բնապահպանության նախարարը, աշխարհում ահագնացող բնապահպանական խնդիրների մասին հիշեցնելով, ինքն իրե՞ն է մխիթարում, թե՞ ձգտում է արդարացնել Հայաստանում բնության դեմ կատարվող արշավը: Աշխարհի հոգսը, իհարկե, Բուլկի Արամին չեն տվել, ու նա ընդամենը հայրենի բնության պատասխանատուն է: Ավելին, եթե աշխարհի որոշ երկրներում թթվածնի պաշարների պակասություն է նկատվում, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե Հայաստանում նույնպես այնքան ծառ պետք է հատվի, որ թթվածնային քաղցը մեր երկրում էլ հրատապ դառնա: Չէր խանգարի խոսելուց առաջ մտածել: