Մինչ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաք էր կազմակերպում, վերջինիս պատկանող «Օլիվեստա» գազալացկայանում, որը գտնվում է Հարավարևմտյան թաղամասում, երեկ 190 դրամով վաճառվող գազն այսօրվանից 230 դրամով են սկսել վաճառել: Շուրջ 20 %-անոց թանակցումն այստեղ չէր մեկնաբանվում, իսկ «Մուլտի գազ» ընկերության հետ կապվելու և մեկնաբանություն ստանալու Armlur.am-ի փորձերն ապարդյուն անցան: Հայաստանում գործող որևէ տեղեկատույում «Մուլտի գազը» կամ առավել ևս «Օլիվեստա» ՍՊԸ-ն գրանցված չեն:
Մնում է ենթադրել, որ «Մուլտի գազին» գրգռել է երեկվա մամուլում տարածված տեղեկությունը, թե դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում հնարավոր է՝ Հայաստան մատակարարվող բնական գազի սակագինը բարձրանա: Այստեղ, սակայն, չգիտեն կամ չեն ուզում հաշվի առնել, որ «Գազպրոմ Արմենիան» դեռևս լռում է, և խոշոր տնտեսվարողներից վարձավճարները դոլարին համարժեք դրամով չի ուզում:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր հայտարարել է, որ գազի թանկացման մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են և պետք չէ դրանց ուշադրություն դարձնել: