Ուրուգվայն իրենց գլխին կպնի, թող ԴԱՀԿ-ն հայ-թուրքական արձանագրությունները հիշի. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն Armlur.am-ի հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց ԴԱՀԿ ներկայացուցիչների՝ Ծիծեռնակաբերդում երդվելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:

«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ հենց Ծիծեռնակաբերդում: Ծիծեռնակաբերդում երդման արարողություն իրականացնելուց առաջ լավ կլիներ, որ դրանք հետաքրքրվեին, թե ինչ եղավ մեր ֆուտբոլային դիվանագիտությունը, ինչու  թուրքերի հետ արձանագրություն ստորագրեցին և Հայոց եղեռնը գցեցին կասկածի տակ»,- նշեց Եղիազարյանը` հավելելով. «Այսինքն՝ կասկածի տակ է դրվում 2  միլիոն մարդու սպանդը: Թող իրենց իշխանությունների, նախագահի հետ ճշտեն այդ ամենը, հետո որտեղ ուզում են թող երդվեն: Իրենք, փաստորեն, պարզելու բան ունեն, հա՞»:

«Մենք չէ, որ արձանագրություն ստորագրելով պահանջեցինք հանձնախումբ, որպեսզի թուրք և հայ պատմաբանները պարզեն՝ եղել է այդ Եղեռնը, թե չի եղել: Եվ դրանից հետո 4 տարի անց ուրախացած ասեցին, որ Ուրուգվայը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տո գլխներիդ կպնի Ուրուգվայը»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

«Այ թող էդ ԴԱՀԿ-ի ներկայացուցիչները պարզեն էդ հանգամանքը, հետո նոր՝ ուր ուզում են գնան, երդում ուտեն: Կարո՞ղ եք ասել՝ ժամը քանիսին է ստորագրվել այդ արձանագրությունը: Ձեր կարծիքով՝ աշխատանքային օրը քանի՞ ժամ ունի: Ասեմ, որ այդ արձանագրությունը 23:30-ին է ստորագրվել: Մտածել եք` ինչո՞ւ: Որպեսզի ԱՄՆ-ի դուրը գան»,- եզրափակեց Եղիազարյանը:




Լրահոս