Չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսության մեջփաստաթղթաշրջանառությանապահովման նպատակով դեկտեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետիրականացված աշխատանքներիվերաբերյալ հաշվետվություն

Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում`  «ԳՅՈՒՄՐԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ`  16.6մլն դրամ, «ՀԱՅՍ» ՍՊԸ` 11.6մլն դրամ, «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍՊԸ` 4.6մլն դրամ և այլն:
Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  22 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 11-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 24-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու`  6 ստուգումներ:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 11 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 7 ստուգում` համապատասխան հարկ վճարողներին առաջադրելով մոտ 20.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակն ավելացել է 25 հազար 260 հատով կամ 71.0%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 612.5մլն դրամով կամ 13.5%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակը նվազել է 1063 հատով կամ 2.0%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1մլրդ 19.0մլն դրամով կամ 25.0%-ով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումներով պարզել է, որ նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3105 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 31 հարկ վճարողի մոտ առաջացել է 52.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 53 աշխատող:


21.11-30.11.2014
թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավերկամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ 
Հ/Հ ՀՎՀՀ Անվանումը Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)
1 00131984 ԱՅ ԹԻ ՄԱՍՏԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ (ՍՊԸ) 2 79,800,003
2 00046136 ԱՐՍՕՅԼ ՀՁ (ՓԲԸ) 2 77,655,000
3 02216066 «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ (ՍՊԸ) 2 52,587,600
4 02800117 ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ) 2 43,024,880
5 01003256 «ԱԴԱՄԻՈՒՄ» (ՍՊԸ) 21 42,331,641
6 01557589 ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ) 2 34,786,500
7 00251512 ԿՐԻՍՏԱԼ ՔԼԻՆԻՆԳ (ՍՊԸ) 2 31,028,290
8 02573318 ՍՖԵՐԱ   (ՍՊԸ) 1 30,000,062
9 01241698 ՄԱՔՈՒՐ ԱՋԱՓՆՅԱԿ (ՓԲԸ) 1 24,129,000
10 01839755 ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ (ՍՊԸ) 6 19,149,176
11 00256628 ԼԱՅՄ ՏԵԽ (ՍՊԸ) 6 18,378,000
12 00807297 ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ) 80 15,681,199
13 03501339 ՍԱՐԱՆԻՍՏ   (ՍՊԸ) 4 15,524,239
14 00932469 ՎԵԳԵՔՈՄ   (ՍՊԸ) 22 15,024,381
15 00876234 ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ) 193 13,965,366
16 05507136 ԱԼՖԱ-ՖԱՐՄ (ՓԲԸ) 29 13,559,190
17 01003642 «ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՓԲԸ) 17 13,021,514
18 02609379 ԴԱՐՖ   (ՍՊԸ) 20 10,517,850
19 00110445 «ԴՐԻՄԼԱՆԴ» (ՍՊԸ) 3 10,489,765
20 00102842 «ՍԱՄ ԿԱՐ ՇԻՆ» (ՍՊԸ) 1 10,350,000
Ընդամենը 416 571,003,658

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս