«Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է 2014թ. արտասահմանում հանդես եկող լավագույն արգենտինացի ֆուտբոլիստ:
Ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ»-ին օգնել էր 10-րդ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ Արգենտինայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի փոխչեմպիոն:
Քվեարկությանը մասնակցել են Արգենտինայի մարզական լրագրողները: