Sports.kz-ի տվյալներով, Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն արդեն ժամանել է Ղազախստան և միացել է «Տոբոլ»-ին: Հիշեցնենք, որ ղազախական ակումբը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը:
Հայ կիսապաշտպանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2008թ.-ից: Մասնակցել է 35 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ: 2010թ. նա համարվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: