«Պանարմենիան Մեդիա Գրուպը» որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի պատրաստվում տալ. Արմեն Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրաստվում տալ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն:

«Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ Արմենիա թիվին, ԱՏՎ-֊ն և Արմնյուզը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ, ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։ Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ»,- հայտարարել է Արզումանյանը:

Հիշեցնենք, որ  լուրեր են շրջանառվում, թե փակվելու է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` «Արմնյուզի» լրատվական թիմը տեղափոխվելու է «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվական ծրագիր:




Լրահոս