Մենք խորհրդարանում վերջին շրջանում տեսնում ենք, որ ՕԵԿ-ը համագործակցում է եռյակի հետ, մինչեւ ո՞ւր կարող է գնալ այդ համագործակցությունը, հատկապես, որ եռյակը հայտարարել է իր նպատակների մասին՝ իշխանափոխություն անելու երկրում, Դուք մինչեւ ո՞ւր եք պատրաստվում գնալ եռյակի հետ:
Այսօր Aravot.am-ի այս հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ ՕԵԿ-ը անկախ եւ ինքնուրույն քաղաքական ուժ է. «Ելնելով մեր այս մոտեցումներից, մեր արժեքային համակարգից, առողջ համագործակցության մեջ ենք գտնվում եռյակի ուժերի հետ: Այդ համագործակցությունը խորանալու է»:
Նա ասաց, որ պատրաստ են համագործակցել քաղաքական ուժերի հետ այն դեպքում, երբ նրանց նպատակները կանխատեսելի են, երբ ուզում են երկրում իրական փոփոխություններ բերել եւ երբ իսկապես ուզում են համախմբել ուժերը՝ պայքարելու իմիտացիոն գործունեությունների հետ: Ըստ նրա, իմիտացիա ասելով նկատի ունի այն, երբ իմիտացիա ես անում, որ աշխատատեղեր ես ստեղծում, բայց չես ստեղծում, իմիտացիա ես անում, որ երկիրն ուզում ես դարձնել ժողովրդավարական, բայց ժողովրդավարության հետ առնչություն չունես: Նա ասաց, որ ՕԵԿ-ը խորհրդարանում համագործակցել է եռյակի հետ մի քանի գործընթացների շուրջ. «Մենք դեմ ենք բռնարար երեւույթների, դատապարտում ենք պատգամավորին ծեծելու հանցավոր մտածելակերպը: Երբ ծեծում են ազատամարտիկին, պատգամավորին, դա խոսում է պետական ինստիտուտների ոչ բավարար գործունեության մասին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում