Չորրորդ ինքնիշխանություն. Հայաստանում հաստատված սփյուռքահայերը ցանկանում են վաճառել իրենց սեփականությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ-ում տարիներ շարունակ հաստատված սփյուռքահայերից շատերր այս օրերին ծեծում են մի շարք անշարժ գույքի գործակալությունների դռները: Բանն այն է, որ նրանցից ոմանք շուտափույթ կերպով ուզում են վաճառել ՀՀ-ում ձեռքք բերած իրենց էլիտար բնակարաններր, իսկ մի մասն էլ օր առաջ փորձում է ազատվել Սևանի ափամերձ տարածքներում ձեռք բերած հողատարածքներից: Նույնիսկ լուրեր են պտտվում այն մասին, որ նրանցից շատերր մտադիր են “ջրի” գնով վաճառել հատկապես “Հարսնաքարի”տարածքում ժամանակին ձեռք բերած իրենց առանձնատները` գերադասելով հեռու մնալ հազար ու մի տեսակի փորձություններից: Ի դեպ, Սևանի հարակից տարածքներում իրենց առանձնատները վաճառելու մտադրություններ ունեն նաև նախկին ու ներկա պետական ու տեղական չինովնիկները, որոնց կապիտալների հետ կապված առք ու վաճառքի հարցերր այս օրերին լուծում են վերջիններիս ազգականներն ու խնամիները: Թերթը նաև նշում է, որ այս համատեքստում խոսակցություններ են գնում այն մասին, որ չի բացառվում այստեղի իրենց ունեցած առանձնատներից ձեռ քաշեն նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու ՕԵԿ-ական նախկին նախարար Մանուկ Վարդանյանը:




Լրահոս