Ամերիկացին մասնագիտացել է տոնական խաղալիքներ գողանալու գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի զույգին ձերբակալել են Կոլորադո-Սփրինգս քաղաքի բնակիչներից տոնածառի խաղալիքներ գողանալու համար. տեղեկացնում է KKTV-ն:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն` 18-ամյա Ջերեմի Լեվալենը և նրա 42-ամյա կինը՝ Քերրի Կարլին այս ճանապարհով որոշել են զարդարել իրնց տան բակը: Նշվում է, որ գողացվածի գինը կազմում է 2 հազար դոլար: Բոլոր ամանորյա զարդերը վերադարձվել են տերերին:

Հարցաքնnության ժամանակ Լեվալլենը հայտնել է, որ չի զղջում կատարված հանցանքի համար: Նրա կինը հայտարարել է, որ ամուսինը գործել է միայնակ:

«Ամեն առավոտ` ժամը 2-3-ին, նա դուրս էր գալիս զբոսանքի, որից հետո բակում նոր զարդեր էին ավելանում: Ես գաղափար անգամ չունեի, թե ինչպես են դրանք այնտեղ հայտնվում», – պատմել է Կարլին: Նրա կարծիքով՝ ամուսինը մինչ այժմ համարում է, որ դա ուղղակի խաղ էր, և ոչ մի բանի մասին չի անհանգստանում: Կնոջը նա բացատրել է, որ «դա իր աշխատանքն է»:

Հայտնի է, որ նոյեմբերին երիտասարդն արդեն որոշ ժամանակ անցկացրել է բանտում՝ Հելոուինի զարդեր գողանալու համար:




Լրահոս