Աշխարհի 8-րդ ռակետ Միլոշ Ռաոնիչը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ Կանադայում: Ընտրությունն անցկացվել է մարզական լրագրողների շրջանում:
Հարցման արդյունքներով, թենիսիստը ստացել է 82 հնարավորից 29 միավոր, որի շնորհիվ զբաղեցրել է առաջին տեղը:
Երկրորդ տեղում է «Լոս Անջելես»-ի հոկեիստ Դրյու Դաուտին: Նրա օգտին քվեարկել է 19 լրագրող: Երրորդ տեղում է ֆրիսթայլի օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեքս Բիլոդոն: