Երեկ` հուլիսի 1-ին, ձերբակալվել է Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ հուլիսի 1- ին`առավոտյան հարուստ ռազմամթերքով այցելել էր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սամվելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։ Սամվելյանն արդեն հարցաքննվել է և տեղափոխվել Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մահացել է “Հարսնաքարում” օրեր առաջ ծեծի ենթարկված բժիշկներից մեկը՝ Վահե Ավետյանը, ով ծեծկռտուքից հետո այդպես էլ գիտակցություն չէր եկել։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի