Ֆրանսիայում այսօր խոշոր անկարգություններ և կրակոցներ են տեղի ունեցել: Ահաբեկիչները մի քանի պատանդ են վերցրել, իսկ ոստիկանությունն էլ պարբերաբար բանակցություններ է վարում նրանց հետ:
Փարիզի արևելքում կոշերային սննդի խանութում պատանդառուն իր մոտ է պահում առնվազն հինգ մարդու: Նրանց թվում երեխա կա:
Հայտնի է նաև նրա պահանջը. պատանդառուն ազատություն է պահանջում երկու օր առաջ Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբակրազմի սպանդի համար կասկածվող Կուաշի եղբայրների համար: Հայտնի է, որ այս պահի դրությամբ նա պատանդներից երկու հոգու է սպանել:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն սկսել է հրապարակել Փարիզում գրանցված հարձակումների կասկածյալների անունները: Լրատվամիջոցները հայտնում են, որ Լիոն – Փարիզ ճեպընթացի ուղևորները տարհանվել են այն բանից հետո, երբ սիրիացի ներգաղթյալը հայտնել է, թե ինքը ահաբեկիչ է:
Տարհանվել է նաև Էյֆելյան աշտարակի մերձակա հրապարակը՝ պայթյունի ահազանգի պատճառով, սակայն հետագայում պարզվել է ահազանգը կեղծ է: