Մոնպելյեում պատանդներ վերցնելը կապված չէ ահաբեկչությունների հետ. կա 2 պատանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Մոնպելյեում պատանդներ վերցնելը կապված չէ Փարիզում և Դամմարտեն-ան-Գոելում իրականցված ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի դատախազ Կրիստոֆ Բարրե:

ТАСС-ը հաղորդում է, որ հարձակումը հասարակ գողության փորձ է: Ներկա պահին ոսկերչական խանութը շրջափակված է ոստիկանության կողմից:

Իրավապահները բանակցում են հանցագործների հետ, ովքեր պատանդ են վերցրել երկու կանանց: Նրանք դեռ չեն ներկայացրել իրենց պահանջները:




Լրահոս