Շտապօգնության ծառայությունից տեղեկացրել են, հունիսի 30-ին, դեղորայքային թունավորման նշաններով “Մուրացան” մանկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակչուհի, 2-ամյա Յանա Ղ.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը ծանր, կայուն է:
Նույն օրը, թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Արաբկիր 51 փողոցի թիվ 9 շենքի բնակչուհի, 33-ամյա Սյուզի Գ.-ն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: