Ինչպես արդեն տեղեկացրել է Armlur.am-ը, 2015 թ հունվարի 2-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ: Եվ այսպես` ինչ իրավունքներ են ձեռք բերել ՀՀ քաղաքացիները ԵՏՄ անդամ պետություններում` Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում:
• 2015 թ սկզբից ՀՀ քաղաքացիները (ինչպես և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիները) ստիպված չեն լինելու ԵՏՄ ցանկացած անդամ երկրում աշխատելու համար աշխատանքի թույլտվություն ստանալ (միության անդամ պետությունները սեփական ազգային աշխատանքային շուկան պաշտպանելու համար սահմանափակումներ դնելու իրավունք չունեն):
• ՀՀ քաղաքացիների (ինչպես և ԵՏՄ մյուս անդամ պետությունների քաղաքացիների) կրթության մասին փաստաթղթերը, բացառությամբ իրավաբանների, մանկավարժների, բժիշկների ու դեղագործների դիպլոմների, լիարժեք ուժ են ստանում բոլոր ԵՏՄ անդամ պետություններում:Այս օրենքը ևս նպաստում է միության ներսում ներքին աշխատանքային միգրացիային:
• ԵՏՄ ցանկացած անդամ պետությունում աշխատող ՀՀ քաղաքացին բժշկական օգնություն կստանա նույն պայմաններով, ինչ տեղաբնակները:
• ԵՏՄ անդամ ցանկացած պետությունում պայմանագրի հիման վրա 6 ամսից ավելի աշխատող ՀՀ քաղաքացին պետք է այդ երկրում համապատասխան հարկ վճարի, այնպես, ինչպես դա վճարում են այդ երկրի քաղաքացիները, այլ ոչ թե որպես օտարերկրացի:
• Միության անդամ ցանկացած երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական
ապահովվածության հարցերը, բացառությամբ կենսաթոշակային պարտավորությունների, իրագործվում են նույն կարգով ու
պայմաններով, ինչ այդ երկրի քաղաքացիներինը:
• ԵՏՄ տարածքում աշխատած ՀՀ քաղաքացիների աշխատանքային ստաժը ևս հաշվարկվում է: