Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հանձնաժողով է ուղարկել Գյումրի՝ այստեղ ենթադրաբար ռուս զինծառայողի կողմից իրականացված զանգվածային սպանությունը հետաքննելու համար. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանձնաժողովը ղեկավարում է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը:
Նախարարությունում նաև հաստատել են Գյումրիում Ռուսաստանի ռազմաբազայից զինծառայողի անհետացումը: Նշվում է, որ զինծառայողն անհետացել է զենքով ու զինամթերքով հանդերձ:
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն իր ցավակցություններ է հայտնել սպանվածների բարեկամներին ու հարազատներին և խոստացել է իր հայ գործընկերոջը աջակցել հանցագործության հետաքննությանը: