«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորի մեկնարկը կառավարության եւ վարչապետի համար ուշագրավ էր իսպանական «Էլ մոնդո» պարբերականում հրապարակված կառավարության անդամների հարցազրույցներով (որոնց համար, ըստ չար լեզուների, վճարվել էր 30 հազար եվրո): Իսկ դրամ-դոլար տատանումներից հետո երկշաբաթյա «ուիք-էնդի» մեկնող վարչապետին ուղեկցող անվտանգության ավտոմեքենաներն Ամանորի երեկոյան բավականին երկար կանգնած էին Երեւանի կենտրոնում գտնվող «Ռոսինի» ծաղկի սրահ մոտ, հետո պռնկեպռունկ բեռնավորվեցին թանկարժեք ծաղիկներով ու «հեռացան»: Ոսկե վարդակներով տան սեփականատեր վարչապետի համար այս մի քանի միլիոնի գնումն ի՞նչ է որ՝ ասաց այդ «գնումներից» հասկացող մեր զրուցակիցը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: