Ռուսական ԶԼՄ-ները դրական են բնորոշում ոճրագործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական МК կայքն անդրադարձել է Գյումրիում ընտանիքի 6 անդամների գազանաբարո սպանությանը: Կայքը զրուցել է սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորականի նախկին ծառայակիցների հետ: Պերմյակովը Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայելուց առաջ ծառայել է նաև Չիտայում:

Ինչպես МК-ին պատմել է նրա ծառայակիցներից մեկը, սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն արդեն մեկ անգամ փախուստի դիմել էր զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել: Դրանից հետո նա հիվանդանոցում է հայտնվել, այնտեղ մտքափոխ է եղել, այնուհետև զեկույց է գրել, որպեսզի շարունակի ծառայությունը:

Ինչպես վստահեցնում են նրա ծառայակիցները, ընդհանուր առմամբ՝ Պերմյակովը «ադեկվատ, շփվող տղա է» ու չեն հավատում, որ նա կարող էր նման բան կատարել:

Հավելենք, որ մինչ ՌԴ Զինված ուժերում զորակոչվելը Պերմյակովը եղել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա եղբայրը դատապարտված է եղել սպանության համար:




Լրահոս