Չիտայից ռուս ժամկետային զինծառայողի կողմից Գյումրիում 6 մարդու սպանությունը կարող է պատճառ հանդիսանալ արտերկրում ռուսական ռազմաբազաներ ժամկետային զինծառայողներ ուղարկելն արգելելու համար:
Սակայն այս որոշումը կյանքի կոչելու համար զգալի միջոցներ կպահանջվեն, քանի որ պայմանագրային զինծառայողները Պաշտպանության նախարարությանը շատ ավելի թանկ կարժենան, քան զորակոչիկները, գրում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ ռազմական գերատեսչությունում սեփական աղբյուրին: Նշվում է, որ սույն հարցն այժմ քննարկվում է ՌԴ ՊՆ-ում:
«Բարդ հարց է: Մի կողմից Ռուսաստանի հեղինակությունը չպետք է կախված լինի պատահական մարդկանցի, մյուս կողմից՝ չի կարելի ամեն ինչին շտապ լուծում տալ»,- ասել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը: