Տնտեսական զարգացման նախարարությունն ակնկալում է ՌԴ տնտեսության աճ 2016-2017 թթ.: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Սա մեծապես կախված է համաշխարհային շուկայից, սակայն մենք կարծում ենք, որ 2016-2017թթ. ՌԴ ՀՆԱ-ի դինամիկան կարող է դրական լինել»,- ասել է Ուլյուկաևը:
ՀՆԱ-ի անկումը կարող է կազմել 4-5%, եթե նավթի գինը 2015-ի ընթացքում շարունակի պահպանվել 45 դոլարի սահմաններում: Այս մասին Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վեդևը հայտնել է, որ ՌԴ ՀՆԱ-ի անկումը 2015թ. առաջին քառորդում տարեկան արտահայտմամբ կարող է գերազանցել 1%-ը: Նա նշել է, որ առաջին քառորդի արդյունքներով՝ տարեկան արտահայտմամբ ակնկալվում են բացասական ցուցանիշներ նաև ներդրումների առումով: