Ինչպես հայտնել ենք, ներկա պահին պայթյունավտանգ իրադրություն է Գյումրիի կենտորնում:
Ցուցարարները շարունակում են պահանջել, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ արդարադատությանը:
Տեսանյութում ներկայացված է, թե ինչ են ցուցադրում հայկական հեռուսատաալիքները, երբ Գյումրիում շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանների միջև, կան վիրավորներ և ձերբակալվածներ: Հեռուստաալիքներն անդրադարձել են կատարվող դեպքերին միայն լուրերի թողարկման շրջանակներում՝ այն էլ կարճ էպիզոդներով:
Հետևությունները թողնում ենք ձեզ:
Թերևս միայն «Երկիր Մեդիա» հեռուստաալինք է բացառություն կազմում, որը լուրերի թողարկման ժամանակ որոշ կադրեր ուղիղ հեռարձակմամ ներկայացրեց Գյումրու դեպքերից: