Ռուսաստանը չի հանձնի Պերմյակովին. փաստն անդառնալի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանությունների մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի՝ ՌԴ իրավազորության տակ գտնվելու փաստն անդառնալի է, «Ազատություն TV»-ի եթերում ասել է հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ Սահմանադրւթյան 61 հոդվածը բացարձակ արգելք է դնում՝ հանձնելու ՌԴ քաղաքացուն որևէ այլ պետության, այդ թվում՝ ՀՀ-ին, անկախ երկու երկրների միջև առկա իրավա-պայմանագրային բազայից:

«Այն պահից ի վեր, երբ ՌԴ քաղաքացի կասկածյալը հանձնվում է ՌԴ զինվորականների իրավազորոթւյան տիրույթ, նրան հետ հանձնելն այլևս տեղի չի ունենալու, նրան հանձնել են անվերադարձ», – ասել է իրավաբանը:

Գրիգորյանի խոսքով՝ սա արդեն ակնհայտ էր այն պահից ի վեր, երբ պարզ դարձավ, որ կասկածյալի որոնողական աշխատանքներին մասնակցում են զինված ռուսաստանցի զինվորականները:

«Այսինքն, ակնհայտ պետք է լիներ հայաստանցի իրավապահների համար, որ ռուսաստանցի զինվորականների մասնակցությունը որոնողական աշխատանքներին, որևէ օպերատիվ գործողության, որոնք, ի դեպ, դուրս են եղել միջազգային պայմանագրով նրանց վերապահված իրավասությունների շրջանակից, անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ կասկածյալը հայտնվելու է ՌԴ իրավազորության տիրույթում՝ անվերադարձ: Այլևս նա չի վերադարձվելու ՀՀ իրավազորության տիրույթ, որովհետև մենք գործ ունենք զինվորականների հետ: Եվ Սահմանադրությունը նրանց համար ամենաբարձր հրամանն է, ավելի բարձր, քան նրանց հրամանատարի հրամաններն են: Մի բան պետք է գիտակցել, որ եթե որևէ կերպ պետք է որոշում կայացվի այդ տղային վերադարձնել ՀՀ իրավազորության տիրույթ, դա չեն կարող անել զինվորականները: Նման հրաման նրանց պետք է տրվի իրենց մետրոպոլիայից (Մոսկվայից-խմբ. )», – նշել է Վահե Գրիգորյանը:

Իրավաբանի խոսքով՝ ռուսական պետական մարմիններն իրականացնելու են նախաքննությունը, դատաքննությունը և պատասխանատվության են ենթարկելու մեղավորներին: Այլ բան է, որ հնարավոր է հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որ Հայաստանի իրավապահները նույնպես այդ գործընթացին ներգրավված լինեն, բայց դա՝ միայն Ռուսաստանի համաձայնությամբ և թույլտվությամբ:

Գրիգորյանի խոսքով՝ այնուհանդերձ, սա չի նշանակում, որ քաղաքացիները պետք է հրաժարվեն գործի վերաբերյալ ունեցած իրենց պահանջներից:

«Հակառակը՝ պետք է դրանք ավելի թիրախային դարձնել, պետք է պահանջել պատասխանատվության ենթարկել բոլոր այն իրավապահներին, որոնց թոյլտվությամբ ՌԴ քաղաքացի կասկածյալը հայտնվել է ՀՀ իրավազորության տարածքից դուրս՝ անվերադարձ: Ավելին ասեմ. շատ պարզ էր, որ այդ տղան ուներ ՌԴ քաղաքացիություն: Ի՞նչ էր խանգարում արգելել ռուսաստանցի զինվորականներին՝ մասնակցել որոնողական աշխատանքներին, ինչը, ի դեպ, հայ իրավապահների պարտականությունն է, որովհետև ռուսաստանցի զինվորականները չունեին այդ իրավասությունը և լիազորությունը՝ ոստիկանական գործառույթներ իրականացնել: Նախ, հայ իրավապահները պարտավոր էին թույլ չտալ օտարերկրյա զինվորականներին զինված դուրս գալ ռազմաբազայի տարածքից: Նույնիսկ այդ պայմաններում նրանք պետք է ապահովեին, որպեսզի ՌԴ քաղաքացի կասկածյալը որևէ կերպ չհայտնվեր ՌԴ իրավապահների ձեռքին՝ անվերադարձ: Շատ հեշտ էր կանխատեսել այս իրողությունը», – նշել է իրավաբանը:

Գրիգորյանի խոսքով՝ իր պետության ինքնիշխանության նկատմամբ նվազագույն նախանձախնդրություն ունեցող իրավապահը ոչ միայն պետք է արգելեր զինվորականների՝ զենքով զորամասի տարածքից դուրս գալը, այլև պետք է պարեկային ծառայութուն ապահովեր այն տարածքներում, որտեղ, հնարավոր էր, որ ՌԴ քաղաքացի կասկածյալը փորձ աներ հանձնվել իր երկրի իշխանությանը:

Ըստ իրավաբանի՝ անդուհանդերձ, նույնիսկ այս պայմաններում հնարավոր է ապահովել տուժողների իրավահաջորդների իրավունքների իրացումը: Մասնավորապես, նրա խոսքով, իրավահաջորդների՝ ՀՀ-ում գտնվելու փաստի բերումով ապահովվի, որ դատավարությունն իրականացվի ՀՀ-ում, անպայման պետք է հետամուտ լինել, որ պատասխանատվության ենթարկվեն ՀՀ պաշտոնատար անձինք, որոնց թողտվությամբ կասկածյալը հանձնվել է ռուսական կողմին, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկվեն այն ռուսաստանցի պաշտոնյաները, որոնց թողտվությամբ պահակազորում եղած զինված զինծառայողը հայտնվել




Լրահոս