ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. հուլիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում անցկացվել են հերթական և մեկումև`արտահերթ ընտրություններ: 16 համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի, իսկ մեկ համայնքում (Լոռու Ահնիձոր)` ավագանու անդամի ընտրություններ: 16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվել են նաև ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի 1-ական թեկնածու, 6 համայնքում` 2-ական, 3 համայնքում` 3-ական և մեկ համայնքում` 4 թեկնածու: Ստրոև ներկայացնում ենք ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները.
Վայոց Ձոր – Գետափ, համայնքի ղեկավարի պաշտոնում, ըստ նախնական տվյալների, 908 ձայնով ընտրվել է Գագիկ Հրաչիկի Ալոյան,
Վայոց Ձոր – Գետափ, ավագանու անդամ 152 ձայնով ընտրվել է Հայրապետ Աշոտի Նազարյանը,
Գեղարքունիք – Այրք, համայնքի ղեկավարի պաշտոնում, ըստ նախնական տվյալների, 239 ձայնով ընտրվել է Արտյոմ Սևակի Շաբոյանը,
Կոտայք – Բյուրեղավան, համայնքի ղեկավարի պաշտոնում 2 096 ձայնով ընտրվել է Հակոբ Սուրենի Բալասանյանը,
Արմավիր – Աղավնատուն, համայնքի ղեկավարի պաշտոնում 1 100 ձայնով ընտրվել է Աշոտ Երջանիկի Գրիգորյանը,
Արմավիր – Մրգաշատ, համայնքի ղեկավարի պաշտոնում 1 244 ձայնով ընտրվել է Գևորգ Ավագի Դանիելյանը,
Արմավիր – Առատաշեն, համայնքի ղեկավարի պաշտոնում 869 ձայնով ընտրվել է Վահրամ Սարգսի Հարությունյանը,
Արմավիր – Փշատավան, համայնքի ղեկավարի պաշտոնում 570 ձայնով ընտրվել է Ռաֆիկ Եղիազարի Ստեփանյանը,
Արմավիր – Ջրարբի, համայնքի ղեկավարի պաշտոնում 671 ձայնով ընտրվել է Ղազար Նշանի Ղազարյանը,
Արմավիր – Նորավան, համայնքի ղեկավարի պաշտոնում 464 ձայնով ընտրվել է Արթուր Արևշատի Միքայելյանը,
Լոռի – Սարամեջ, համայնքի ղեկավարի պաշտոնում 372 ձայնով ընտրվել է Հայկ Մամիկոնի Հովհաննիսյանը,
Լոռի – Սարամեջ, ավագանու անդամ 96 ձայնով ընտրվել է Ջոներիկ Սերյոժայի Թադևոսյանը,
Լոռի – Խնկոյան, համայնքի ղեկավարի պաշտոնում 67 ձայնով ընտրվել է Արթուր Արտաշեսի Ղազարյանը,
Արմավիր – Այգեվան, համայնքի ղեկավարի պաշտոնում 442 ձայնով ընտրվել է Սպարտակ Հարությունի Էքիզյանը,
Արմավիր – Այգեկ, համայնքի ղեկավարի պաշտոնում 543 ձայնով նախնական տվյալներով ընտրվել է Վարուժան Շիղանի Աբրահամյանը,
Արմավիր – Գայ, համայնքի ղեկավարի պաշտոնում 1 158 ձայնով նախնական տվյալներով ընտրվել է Սեյրան Քոչիկի Մարկոսյանը,
Լոռի – Սարչապետ, համայնքի ղեկավարի պաշտոնում 663 ձայնով նախնական տվյալներով ընտրվել է Բորիս Արտավազդի Բարոյանը,
Լոռի – Սարչապետ, ավագանու անդամ 117 ձայնով ընտրվել է Համլետ Բեգլարի Դավթյանը,
Լոռի – Ահնիձոր, ավագանու անդամ 21 ձայնով ընտրվել է Նարեկ Սերգեյի Աբովյանը,
Արագածոտն – Վերին Սասնաշեն, համայնքի ղեկավարի պաշտոնում 141 ձայնով նախնական տվյալներով ընտրվել է Անդրանիկ Արարատի Պողոսյանը:




Լրահոս