Սիրիայում իսլամիստները 1 օրում 15 մարդու են մահապատժի ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» ջիհադիստներն անցած 1 օրվա ընթացքում Սիրիայում 15 մարդու են մահապատժի ենթարկվել. հայտնում է Լոնդոնում բազավորված մարդու իրավունքների հետևման կենտրոնը:

Իրավապահների տվյալներով՝ հրապարակային մահապատիժներն իրականացվել են Սիրիայի արևելքում գտնվող մի քանի քաղաքներում: Սպանվածները մեղադրվել են «Իսլամական պետության» զինյալներին դիմադրություն ցույց տալու մեջ:

Ինչպես հայտնվում է, նախ դիմադրության մեջ մեղադրվողներին ջիհադիստները գնդակահարել են, իսկ հետո` նրանց դիերը խաչել:

Իրավապահները նաև տվյալներ ունեն այն մասին, որ Իրաքում մեկ մարդ ջիհադիստների կողմից վայր է նետվել բարձրահարկ շենքի տանիքից:




Լրահոս