Չավին վերականգնվել է վնասվածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին լիովին վերականգնվել է վնասվածքից:

Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով 2 շաբաթ էր բաց թողել, այժմ վերադարձել է ընդհանուր խումբ, մարզվել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղից առաջ:

Նշենք, որ այս մրցաշրջանում Չավին մասնակցել է Պրիմերայի 14 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

 




Լրահոս