«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը (ստացված եւ ուղարկված գումարների դրական տարբերությունը) նվազել է շուրջ 12 տոկոսով` 152 միլիոն 705 հազար դոլարով:
Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն դեպքում, երբ 2013-ին այդ ամսվա ցուցանիշը եղել է 120 միլիոն 219 հազար դոլար:
Անկումը կազմել է մոտ 40 տոկոս: Դեկտեմբերի ցուցանիշը կհրապարակվի հունվարի վերջին, բայց կասկածից վեր է, որ այդ դեպքում անկումն ավելի մեծ կլինի: Նշենք, որ հատկապես նոյեմբերը եւ դեկտեմբերը տրանսֆերտներ ստացողների համար շատ կարեւոր ժամանակաշրջան է. մարդիկ այդ գումարներով պետք է ձմեռը հաղթահարեն: Իսկ եթե գումարները քիչ են ուղարկվում, ապա նշանակում է՝ մարդիկ այլեւս հանձնված են բախտի քմահաճույքին»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: