«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ:
Այդպես էլ եղավ. ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը:
Ռազմաբազայի ղեկավարությունը նաև համաձայնություն էր տվել, որ տեսակցության «պատվիրակները» տեսալուսանկարահանեն Պերմյակովին՝ հապացույց այն բանի, որ սպանության կասկածյալը դեռևս Հայաստանում է և չի հանձնվել ՌԴ-ին: Սակայն «պատվիրակները» ռազմաբազայից դուրս եկան առանց կադրերի, որ չնայած սրան՝ վստահեցրին, որ անձամբ տեսել են կասկածյալին: «ՉԻ»-ն կարողացավ զրուցել այն քաղաքացու հետ, ով մտել է ռազմաբազայի տարածք և իր աչքով տեսել է Պերմյակովին: Մեր զրուցակիցն է Գյումրիի ակցիայի մասնակից, ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանը:
Դուք, փաստորեն, դռան ճեղքից տեսել եք Պերմյակովին։ համացանցում տեղեկություններ էին տարածված, որ նա ծեծված է։ Նման բան կա՞ր։
Այդ ընթացքում, երբ գիտակցում ես՝ ում ես նայում, քա ներքին ապրումների վիճակը քեզ ավելի շատ ուրիշ բանի վրա է կենտրոնացնում… դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Ես ավելի շատ ուշադիր եմ եղել ռուս զինծառայողի դեմքին, որ տեսնեմ, հասկանամ, որ դա նույն արարա՞ծն է, նույն ոճրագործն է, ինչ որ հրապարակվել է, թե ոչ։ Հիմնական ուշադրությունս սևեռվել էր նրա դեմքին, իսկ դեմքին որևէ հետքեր չեմ տեսել։ Թշվառ զինվորի կեցվածք ուներ և ուրիշ ոչինչ։
Նա մենա՞կ էր։ Ի՞նչ հագուստ էր կրում։
Ճիշտն ասած՝ էլի եմ ասում, իր հագուստը շատ աղոտ եմ հիշում, որովհետև այդ պահին չես մտածում՝ տեսնես ինչ հագուստ է հագին։ Բայց քանի որ նրան բարձրացրեցին պատկած տեղից, իմ հիշելով, Պերմյալովի հագին մոխրագույնից դեպի շագանակագույնը գնացող համազգեստ էր՝ գիշերազգեստի նման «սպեցովկա»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: