Ռուսաստանում ներգաղթյալների վերադարձին են սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ենթադրում է, որ արդեն մի քանի ամսից աշխատանքային ներգաղթյալների թիվը Ռուսաստանում կհասնի նախկին մակարդակի և արտերկրյա աշխատուժի պակաս չի լինի:

Ավելի վաղ Ռոմոդանովսկին հայտնել է, որ 2015-ի սկզբից Ռուսաստան մուտք գործող ներգաղթյալների թիվը, անցած տարվա միևնույն ժամանակի հետ համեմատ, կրճատվել է 70%-ով: Նա կապել է այս միտումը ինչպես երկրում տիրող տնտեսական վիճակի, այնպես էլ՝ Միգրացիոն օրենսդրության խստացման հետ:

«Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեկ կամ երկու ամսից մենք նորմալ ցուցանիշ կունենանք, և ոչ մի խնդիր, օտարերկրյա աշխատուժի հետ կապված, չի լինի»,- ասել է ԴՄԾ ղեկավարը «Ռոսիա» հեռուստաալիքի եթերից:




Լրահոս