Ադրբեջանական կողմի կրակոցից այսօր զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկովան գյուղի բնակիչ Արման Ալիկի Հարությունյանը: Նա պայմանագրային զինծառայող էր:
Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում: