Մոլորակի բնակչության 1%-ը տնօրինում է համաշխարհային հարստության կեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությունը Դավոսում հերթական Համաշխարհային տնտեսական ֆորումից առաջ փորձել է ուշադրություն գրավել աշխարհում աճող անհավասարությանը:

Կազմակերպության հետազոտությունները ցույց են տալիս, որ համաշխարհային հարստությունում աշխարհի ամենահարուստ մարդկանց (1%) մասնաբաժինը 2009-ին 44 %-ից աճել է 48 %-ի: Միևնույն ժամանակ, ամենաաղքատները (80%)  այս պահին տնօրինում են միայն համաշխարհային հարստության 5.5 %-ը. հայտնում է BBC-ն:

Այսպիսով՝ մինչ 2016-ը Երկիր մոլորակի բնակչության 1%-ն ավելի մեծ կարողություն կտնօրինի, քան մնացած 99%-ը. զգուշացնում է Oxfam-ը:

Կազմակերպության ղեկավար Ուիննի Բյանիմը հայտարարել է, որ անհավասարությունը հասել է շշմեցնող մասշտաբների, և ամենահարուստների ու ամենաաղքատների միջև անդունդը գնալով մեծանում է:




Լրահոս