Ավարտվել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորում հունվարի 14-ից մեկնարկած դահուկավազքի ՀՀ առաջնության վերջին օրը՝ հունվարի 17-ին, դահուկորդները մրցել են թիմային սպրինտում:

Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Արթուր Եղոյան-Միքայել Միքայելյան զույգը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շավարշ Գասպարյան-Արտուշ Մկրտչյան զույգը, իսկ երրորդ տեղում Գրիգոր Անտոնյան-Արմեն Գրիգորյան զույգն էր:

Կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Աննա Մխիթարյան-Լիլիթ Տոնոյան զույգը, երկրորդ տեղը՝ Կատյա Գալստյան-Մարինե Ներսիսյան զույգը, իսկ երրորդը՝ Լիաննա Հակոբյան-Մարիամ Միքայելյան զույգը:

Նշենք, որ դահուկավազքի ՀՀ առաջնությանը մասնակցել են մոտ 50 դահուկորդներ, որոնց մրցելույթներին հետևել է միջազգային դահուկային սպորտի (FIS) մրցավար Պետեր Դուրչոն (Սլովակիա):

foto2

foto3

foto4

 

foto1

Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն




Լրահոս