Գյումրիում 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից ամբողջությամբ կփոխարինվի պայմանագրային զինծառայողներով. հայտնում է «Ինտերֆաքս»-ին Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբից:
«Զորակոչով ծառայող վերջին զինծառայողները կլքեն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան 2016թ. գարնանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ սույն որոշումն ընդունվել էր դեռևս անցած տարի ու կապված չի Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ: