Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենը կպատժվի՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է.  «Քաջարանի բժշկական կենտրոնում քաղաքացիներին հեպատիտ C հիվանդությամբ վարակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն դեռ «մեղավորներ» չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ քաղաքացիները վարակվել են դեռեւս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, դեկտեմբերին արդեն հաստատվել է վարակի առկայությունը, սակայն առողջապահության նախարարությունն այս տեղեկատվությունը թաքցրել է, թերեւս հույս ունենալով կոծկել խնդիրը: Հունվարի 13-ին միայն այս մասին հաղորդագրություն տարածվեց, երբ լրատվամիջոցներն արդեն անդրադարձել էին խնդրին:

Ըստ ԱՆ տեղեկատվության, վարակվածները 8-ն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, ավելի քան մեկ տասնյակ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) եւ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Դեռ ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ վարակված քաղաքացիներն իրենց բողոքներում մանրամասն գրել են, թե երբ ու ինչ վիրահատության ենթարկվելիս են վարակվել հեպատիտ C-ով: Քրեական գործը թմբիրից արթնացրեց նախարարությանը, երեկ արդեն առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը, որի մեջ ընդգրկված է գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, վերջապես մեկնել է Քաջարան՝ «պարզելու» վարակի ծագումը: Թե այս հանցագործության համար ովքեր կպատժվեն, դեռ հայտնի չէ, չի բացառվում, որ ամեն ինչ ավարտվի պատասխանատուներին ընդամենը աշխատանքից հեռացնելով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:Հրապա




Լրահոս