ՀԱՐՑ. Սոցիալական փաթեթով նախատեսված առողջության ապահովագրությունն աշխատակիցների համար համարվում է պարտադիր: Եթե աշխատակիցն արդեն սեփական նախաձեռնությամբ օգտվում է այս ծառայությունից, արդյոք կարող է սոցիալական փաթեթի սահմանաչափն ամբողջությամբ օգտագործել այլ ծառայության համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե շահառուն ունի ապահովագրության առնվազն բազային փաթեթի չափով առողջության ապահովագրություն կամ մեկ այլ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող պետական մարմնի կամ կազմակերպության աշխատակցի անմիջական ընտանիքի անդամ է եւ նրա միջոցով ձեռք է բերել առնվազն սոցիալական փաթեթի մեջ մտնող բժշկական ապահովագրության բազային փաթեթ, ապա կարող է իր ողջ գումարն օգտագործել այլ ծառայությունների վրա:
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ է խոսվել, որ մարդկանց տարատեսակ փաթեթներ հրամցնելու փոխարեն լավ կլիներ՝ աշխատավարձերի հավելման վաղուց սպասված ու հասունացած որոշումը կյանքի կոչվեր: Ամեն դեպքում խիստ ցանկալի է, որպեսզի նման փաթեթներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները մանրակրկիտ կերպով իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին: