Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Վաշինգտոնին ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա՝ ընդգծելով, որ պատերազմը սկսել է Մոսկվան։
PBS NewsHour-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերի և կենտրոնանա Ռուսաստանի պատասխանատվության վրա։ Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին՝ նա դրանք բնութագրել է մեկ բառով՝ «զգացմունքային»։
Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ռազմական հզորացումը կարևոր է ոչ միայն երկրի գոյատևման, այլև Եվրոպայի անվտանգության համար՝ զգուշացնելով, որ ուժեղացած Ռուսաստանը կարող է սպառնալ ՆԱՏՕ-ի տարածքին։
Հարցազրույցի ընթացքում նա խոսել է նաև պատերազմի՝ երեխաների վրա թողած հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ Պուտինի պատճառով ուկրաինացի երեխաները կորցրել են իրենց մանկությունը և ստիպված են եղել վաղ հասունանալ։ Միևնույն ժամանակ, Զելենսկին բարձր է գնահատել նրանց տոկունությունն ու հայրենասիրությունը՝ նշելով, որ երեխաներն ուժ են տալիս իրենց ծնողներին և համայնքներին։




























