«Ռուսաստանը պետք է պատրաստվի գործազրկության աճի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի գործազրկության աճին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ընթրիքի ժամանակ:

«Անհրաժեշտ է պատրաստվել նրան, որ մարդիկ շուկա դուրս կգան որպես գործազուրկներ,- մեջբերում է Իգոր Շուվալովին ՏԱՍՍ-ը:-Կառավարության հակաճգնաժամային խնդիրներից մեկն է օգնել շարքային քաղաքացիներին ու ձեռնարկատերերին ադապտացվել նոր իրականությանը:

«Ռուսաստանը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Մեր տնտեսական վիճակը լավ չէ»,- հավելել է նա` նշելով, որ զարգացման հետագա սցենարները կարող են տարբեր լինել: Իրավիճակը կարող է վատթարանալ կամ, ընդհակառակը, ինչպես 2009-ին. արտահանվող ռուսական ապրանքների գները կբարձրանան, սակայն սա չեղյալ չի հայտարարում տնտեսությունում խորը համակարգային խնդիրները, կարծում է Շուվալովը:




Լրահոս