ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանում են այս տարի կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները խոստանում են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմրի հետ բարձր մակարդակով շփումը: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը :

Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը կարող է ու պետք է  գտնվի բացառապես բանակցությունների սեղանի շուրջ:

«Շուտով մենք կհանդիպենք Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Բացի այդ, մենք աշխատում ենք այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Ուորլիքը նաև հայտնել է, որ համանախագահները տեղեկացված են Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում զինված միջադեպերի, ինչպես նաև կողմերի կրած կորուստների մասին: Նրա խոսքերով` այդ միջադեպերը ապակայունացնում են իրավիճակն ու հանգեցնում են  բռնության էլ ավելի մեծացմանը:




Լրահոս