ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ առաքելությունը պատրաստվում է հունվարի 29-ին հերթական դիտարկումն անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Պետեր Սվեդբերգը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբեռլեն և Սայմոն Թիլլերը:




Լրահոս