ՖԻՖԱ-ն զեկույց է ներկայացրել, որում ամփոփված են 2014թ. տրանսֆերային գործարքները: Անցյալ տարի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 3,6 մլրդ եվրո:
Այս գումարն աննախադեպ է պատմության մեջ, այն 100 մլն-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նախորդ տարի 13.090 խաղացող փոխել էր իր ակումբը։
Հետաքրքրական է, որ մեկ միլիարդից ավել ծախսել են միայն անգլիական ակումբները։