Այսօր Հնդկաստանում նախագահական ընտրություններ են անցկացվում: Այդ պաշտոնը 2007-ից զբաղեցնում էր Պատհիբա Փաթիլը, որը պետության առաջին կին ղեկավարն էր: Նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցում են ֆինանսների նախկին նախարար Փրանաբ Մուքերջին` Միացյալ պրոգրեսիվ դաշինք կոալիցիայից և խորհրդարանի նախկին խոսնակ Պուրնո Ագիտոկ Սանգման` ընդդիմության միակ թեկնածուն: Նախագահն ընտրվում է 5 տարով, ընտրողների կոլեգիայով, որը կազմված է խորհրդարանի 2 պալատների ընտրող անդամներից ու միացյալ տարածքների ու նահանգների օրենսդիր ժողովի անդամներից:
Հնդկաստանում եվս նախագահ են ընտրում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ