ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն ամեն գնով փորձում է խուսափել մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի եւ դրա հետեւանքով ավելի քան 150 հոգու վիրավորվելու պատասխանատվությունից: Ինչպես հայտնի է, հիմա միջադեպի պատասխանատվությունը նրանք փորձում են գցել փուչիկները լիցքավորած անձի՝ Սերոբ Բոզոյանի վրա: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՀՀԿ երիտասարդական խորհրդի ղեկավար Կարեն Ավագյանին հարցրեց՝ արդյոք նա բարոյական պատասխանատվություն կրում է կատարվածի համար: «Իսկ Դուք բարոյական պատասխանատվություն կրո՞ւմ եք Ձեր հարցի համար»,-իրեն բնորոշ ցինիզմով հայտարարեց երիտհանրապետականն ու անջատեց հեռախոսը:




Լրահոս