3-ամյա Հարվեյը հազվադեպ հիվանդություն ունի: Ցերեկային լույսը կուրացնում է նրան եւ նա ստիպված է հատուկ ակնոց կրել, որը կօգնի նրան տեսնել: Ծնողները փակ են պահում տան վարագույրները, որպեսզի Հարվեյը կարողանա տեսնել իրենց դեմքերը: Նրանք ստիպված են մթնեցնել ամեն ինչ, ինչքան հնարավոր է, որպեսզի երեխան կարողանա տեսնել: Հարվեյը դնում է իր ակնոցը, երբ արթնանում է եւ կրում է այն մինչեւ քնելը: