«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողները կհիշեն ամիսներ առաջ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հետ հարցազրույցը, որում երգչուհին ասել էր, թե հուլիսի վերջին կկայանա իր հարսանեկան շքեղ արարողությունը, որին արդեն քանի ամիս է՝ պատրաստվում են: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի ու «Եվրոպա» հյուրանոցի սեփականատիրոջ որդու` Արման Մանուկյանի հարսանիքը չի կայանա: Երգչուհին այս հարցում բավականին գաղտնապահ է, ոչ մի ավելորդ բան չի խոսում իր անձնականից, պարզապես նշում է, որ երկկողմանի չհասկացան իրար: Բայց, ըստ շրջանառվող լուրերի, բաժանման պատճառը Մարիաննայի «կապրիզներն» են եղել: Իհարկե, երգչուհին պնդում է, որ դա չէ. «Պատճառը ես եմ եղել այնքանով, որ նշան հետ տալն իմ որոշումն է եղել, ընդամենը: Իսկ պատճառների մասին ես հաստատ հիմա չեմ բարձրաձայնի: Չեմ ուզում մանրամասները շեշտել, դա արդեն, իմ կարծիքով, խիստ անձնական է: Եթե այդպես է եղել, ուրեմն այդպես ենք ճիշտ գտել ես էլ, իմ նախկին ընկերոջ կողմն էլ»: Հարցին, թե արդյոք չի գտնում, որ սխալ է եղել, երգչուհին պատասխանել է. «Հավատացե՛ք, ես այս դրության մեջ հիմա ճիշտն ու սխալը փորձում եմ չփնտրել: Գուցե ես էլ եմ սխալ եղել, իրենք էլ: Ամեն մեկն էլ ցանկացած պատմության մեջ ունի իր ճիշտն ու սխալը: Ես հիմա չեմ փորձում մտածել, թե որն էր ճիշտը: Ամեն դեպքում, եթե մի բան պետք է լինի, ապա լինում է»:
Հիշեցնենք, որ Մարիաննան ու Արմանը ծանոթացել էին դեռ ուսանողական տարիներին, երբ նրանք երկուսն էլ սովորում էին ԵՊՀ-ում՝ Մարիաննան` ռոմանո-գերմանական ֆակուլտետում, իսկ Արմանը` իրավաբանական: Նրանց նշանադրությունը կայացավ անցյալ տարի նոյեմբերի 17-ին` Մարիաննայի ծննդյան օրը՝ 20-րդ տարեդարձին:
ՀԱՐՍԱՆԻՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ